211652_close_icon
views-count1580 դիտում article-date 16:07 24-09-2014

Երևանցի բժիշկները Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումում կիրականացնեն երեխաների ընդունելություն և խորհրդատվություն

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԼՂՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ սույն թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած գաստրոէնտերոլոգ, նյարդաբան, ռեանիմատոլոգ և ալերգոլոգ մասնագետների կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում կիրականացվեն բաց դռների օր` երեխաների ընդունելություն և խորհրդատվություն: Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-34-91 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր