Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան ամուսնանում է հայի հետ
Ռուս հայտնի հեռոիստահաղորդավարուհի, Դանա Բորիսովան 11 ամիս առաջ ամուսնալուծվելուց հետո պատրաստվում է կրկին ամուսնանալ:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, 40-ամյա Բորիսովայի ընտրյալը բանկային աշխատող, 31-ամյա Ալեքսեյն է, ով, ինչպես նշել է Բորիսովան, ազգությամբ հայ է:
[img]/ups/images/0967291001469688643811494.jpg[/img]
Նախկին ամուսնուց՝ գործարար Անդրեյ Տրոշչենկոյից Դանան 1 դուստր ունի՝ 8-ամյա Պոլինան:
«Ապագա ամուսինս հայ է: Չնայած նրան, որ մենք դեռ չենք ամուսնացել, իմ ընտրյալին հաճելի է, երբ ինձ իր կինն է անվանում: Ալեքսեյի աշխատավարձն առայժմ ընդամենը 30 հազար ռուբլի է, սակայն դա չէ գլխավորը: Նա 7 ամսով մեկնում է ուսման, իսկ առաջիկայում նրան սպասվում են նոր հեռանկարներ ու հնարավորություններ: Ես առաջին անգամ զգում եմ, որ ամուր թիկունք ունեմ: Կարող եմ մի բան ասել՝ մենք սիրում ենք իրար: Կարծում եմ, որ գտել եմ յուրահատուկ տղամարդու»,-ասել է Դանան:
Զույգը պատրաստվում է ամուսնանալ աշնանը: Մատանիները ևս արդեն գնված են (400 հազար ռուբլի արժողության):