Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 27-ին
1824 թ. – ծնվել է Ալեքսանդր Դյումա (որդի)ն, ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (մահ. 1895 թ.):
1841 թ. – մահացել է Միխայիլ Լերմոնտովը, ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր (ծն. 1814 թ.):
1866 թ. – ավարտվեց Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի միացումը:
1938 թ. – ծնվել է Հակոբ Իշխանյանը, հայ քանդակագործ:
1959 թ. – ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը, հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող:
1981 թ. – ծնվել է Էդվարդ Մանուկյանը, հայ դասական երաժշտության կոմպոզիտոր:
1989 թ. – ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթվեցին:
1995 թ. – հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան:
2002 թ. – Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկավ հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով մահացավ մոտ 80 մարդ:
2012 թ. – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ը: