Թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալներով բեռնատար է պայթեցվել. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
                        Սիրիայի հյուսիսային Խասեքե նահանգում, թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քամիշլի շրջանի ավտոճանապարհներից մեկի վրա ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Milliyet թերթը: 
Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել է բեռնատար ավտոմեքենան, որում ռումբ է տեղադրված եղել:
Զոհվել է 14, վիրավորվել 50 զինյալ: Պայթյունն  այնքան հզոր է եղել, որ վնաս է հասցվել 50 բնակելի տների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

