211652_close_icon
views-count2027 դիտում article-date 11:48 04-11-2015

Սինայի թերակղզում՝ A321 օդանավի կործանման շրջանում ավտոմեքենա է պայթեցվել. կան զոհեր

6 մարդ է մահացել և 10-ը՝ վիրավորվել Սինայի հյուսիսային վարչական կենտրոն Էլ-Արիշ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters-ը: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Նշենք, որ քաղաքին մոտ է գտնվում այն վայրը, որտեղ հոկտեմբերի 31-ին կործանվել է ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 ուղևորատար օդանավը: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7անդամները:

Նմանատիպ նյութեր