Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում փետրվարի 14-ին Թուրքիայի զինված ուժերի ծառայող է սպանվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայից անօրինական ճանապարհով Թուրքիայի տարածք անցնելու ժամանակ:
Բախման հետևանքով թուրք զինվորը ստացած վնասվածքներից մահացել է: