ԱՄՆ-ն կրճատել է սիրիացի փախստականներին տրվող հումանիտար օգնությունը
Ամերիկյան իշխանությունները դադարեցրել են Սիրիայի բնակիչներին համար իրականացվող մի շարք հումանիտար օգնության ծրագրերը, գրում է The Washington Post թերթը:
Պատճառը, ինչպես նշում է թերթը, հղում անելով ԱՄՆ-ի միջազգային զարգացման հարցերով գործակալությանը, միջնորդների կողմից կատարվող բազմաթիվ մեքենայություններն ու խարդախություններն են:
Թերթի տվյլաներով՝ գործակալությունը ստացել է Սիրիա հասցվող օգնության բեռների վերաբերյալ 116 բողոք-դիմում, ձեռնարկվել է 25 ուսումնասիրություն: Արդյունքում բացահայտվել է գողության մեծ չափ և դադարեցվել է 239 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր:
Գործակալության գլխավոր տեսուչ Ան Քալվարազի Բարրի խոսքով՝ չնայած բարի մտադրություններին, վատ մարդիկ օգտագործել են այդ դժվար իրավիճակը՝ հօգուտ իրենց: