Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 26-ին
1788 թ. – Նյու Յորք (նահանգ)-ը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ, դառնալով նրա 11-րդ նահանգը:
1847 թ. – Լիբերիան առաջինն էր Աֆրիկյան գաղութներից, որ հռչակեց իր անկախությունը:
1882 թ. – Գերմանիայում առաջին անգամ բեմադրվեց Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան:
1887 թ. – Վարշավայում տպագրվեց էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը:
1897 թ. – ծնվել է Կարո Հալաբյանը, հայ խորհրդային նշանավոր ճարտարապետ (մահ. 1959 թ.):
1905 թ. – ծնվել է Վախթանգ Անանյանը, հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին», մահ. 1980 թ.)
:
1928 թ. – ծնվել է Սթենլի Կուբրիկը, ամերիկացի ճանաչված ռեժիսոր, նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ», մահ. 1990 թ.):
1973 թ. – ծնվել է Քեյթ Բեքինսեյլը, անգլիացի դերասանուհի:
1999 թ. – ավարտվեց Կարգիլյան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև: