211652_close_icon
views-count2963 դիտում article-date 19:20 26-07-2016

Տոմաս Տուխել. Շյուրլեն մեզ անհրաժեշտ էր Մխիթարյանին կորցնելուց հետո

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է «Վոլֆսբուրգի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տեղափոխությունն իրենց թիմ: «Այն բանից հետո, երբ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ», մենք կորցրեցինք խաղացողի, որը կարող էր և եզրերում խաղալ, և` կենտրոնում, իսկ նման ֆուտբոլիստները քիչ են: Նման խաղացողները գրեթե չունեն եսասիրություն, նրանք թիմի վրա են խաղում, միևնույն ժամանակ բավական շատ գոլեր խփում: Մեզ խիստ անհրաժեշտ էր Շյուրլեն, քանի որ կորցրեցինք Մխիթարյանին: Կարծում եմ, որ Շյուրլեն կկարողանա փոխարինել Մխիթարյանին», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր