211652_close_icon
views-count1713 դիտում article-date 15:27 22-10-2015

Տոմաս Տուխել. Մխիթարյանին լիարժեք չենք կարող փոխարինել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68291/]բացակայությանը[/url]՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում «Գաբալայի» հետ հանդիպմանը: «Շատ ցավալի է, որ Մխիթարյանը մեր հետ չեկավ: Կարծում եմ, որ նման մակարդակի ֆուտբոլի վրա չպետք է որևէ քաղաքականություն, վախ, արտաքին այլ խնդիրներ ազդեն: Այսպես թե այնպես, մենք որոշում ենք կայացրել: Մենք հարգանքով ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին: Մենք պետք է փոխհատուցենք Հենրիխի բացակայությունը, թեպետ գիտենք, որ նա այնպիսի մարզավիճակում է գտնվում, որ լիարժեք նրան փոխարինել չենք կարող», ասել է Տուխելը: Նշենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Նմանատիպ նյութեր