«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Կոտայքի մարզ
Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Տաշիր» (ՌԴ, Կալուգա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Տայք» (Էստոնիա), «Թերպսիխորա» (ՌԴ, Պյատիգորսկ), «Արփի» (ՌԴ, Ռոստով) պարախմբերը մեկնեցին Կոտայքի մարզ:
Փառատոնի մասնակիցներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք:
Երեկոյան Աբովյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ սփյուռքյան պարախմբերի համերգը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
Երեկոյի ընթացքում «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին ողջունեցին նաև երգիչներ Սամսոն Պանյանը, Մամիկոն Բադալյանը, Աբովյանի քաղաքապետարանի «Նազենիկ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Աիդա Մկրտչյան):
Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային հարցերով պատասխանատու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, համերգի կազմակերպիչներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին հյուրընկալելու համար: