1270 դիտում
20:51 11-07-2016
«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հյուրեր եք մեր համար: Սիրով կծանոթացնեմ մեր կազմակերպության գործունեությանը: Համոզված եմ, որ ձեզնից շատերը ոլորտի լավագույն մասնագետներ կդառնան, Հայաստանը ճանաչելի կդարձնեն աշխարհին: Մեր հիմնական առավելությունը մարդկային կապիտալն է, մեծ պոտենցիալը: Մեր ոլորտի գործունեության համար սահմանները չեն կարող խոչընդոտ լինել: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2004թ: Այդ ժամանակվանից սկսած`
Սինոփսիս Արմենիան դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը.: Այսօր այն ամենամեծ IT ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով»:
Երիտասասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին նաև ընկերության ուսւոմնական դեպարտամենտում:
Այնուհետև հավաքի մասնակիցները այցելեցին «ԲեթԿոնստրակտ» ընկերություն, որտեղ երիտասարդներին դիմավորեց կազմակերպության ներքին զարգացման ղեկավար Արմինե Մկրտչյանը և ԱՄՆ-ից մեկ օրով Հայաստանում գտնվող «ԲեթԿոնստրակտ» ընկերության (CEO) գլխավոր տնօրեն Վահե Բալուլյանը: Հյուրերը ծանոթացան ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին և ապագա ծրագրերին: Երիտասարդները հանդիպեցին նաև ընկերության սփյուռքահայ աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրին Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրենց փորձը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2168 դիտում
21:53 11-07-2016
«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը շարունակեց իր աշխատանքները ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
Այս բաժնից
535 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1387 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի