Ներկա պահին Եվրոպայի ողջ տարածքում մի քանի հարյուր պոտենցիալ ահաբեկիչներ կան, գրում է գերմանական Neue Osnabrücker Zeitungсо թերթը՝ հղում անելով Եվրոպոլի ներկայացուցչին:
Թերթը նշում է, որ խոսքը գնում է Եվրամիության տարածքում հայտնված այն ծայրահեղալան իսլամիստների մասին, ովքեր կռվել են Իրաքում ու Սիրիայիում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում և վերադարձել Եվրոպա:
Եվրոպոլի տվյալներով՝ Եվրոպայից մոտ 5 հազար մարդ է մեկնել վերոնշյալ երկրներ՝ կռվելու ԻՊ-ի շարքերում, որոնցից Եվրոպա են վերադարձել միայն 1500-1800-ը:
Ընդգծվում է, որ նրանցից շատերը ոչ մի հնարավորություն, ինչպես նաև մտադրություն չունեն այաբեկչական ակտ իրագործելու, այդուհանդերձ, շարունակում են Եվրոպայի անվտանգության համար սպառնալիք մնալ: