Իսպանական Սեուտա քաղաքում ձերբակալվել են 4 անձինք, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնում է CNN-ը:
Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածները իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել եւ լավ նախապատրասվել՝ ահաբեկչություն կազմակերպելու համար:
Կասկածյալները ծագումով Մարոկկոյից են, բայց Իսպանիայի քաղաքացիություն ունեն: Տվյալներ կան, որ նրանք պատրաստվել են դառնալ ահաբեկիչ-մահապարտներ: