2534 դիտում
09:44 26-07-2016
Խոպանչիներին հարկելու համար արվող հետևողական քայլերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը որոշել է ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ, որի անունը լինելու է «ԱՐՈՒՍ»։ Ինչ է սա, ինչ նպատակներ է հետապնդում՝ դժվար է ասել։
Ընդհանրապես անհայտ է, թե ԿԲ֊ն երբ է որոշել, ու ինչն է հիմք ծառայել այսպիսի որոշման համար։ Խնդիրն այն է, որ ԿԲ-ի էլեկտրոնային գզրոցներում բուն որոշումը այդպես էլ չգտանք։ Գտանք միայն այդ որոշման հիման վրա մի մրցույթի հայտարարություն, որով Կենտրոնական բանկը փնտրում է այդ համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերություն։ Այդ մրցույթին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը ավարտվել է երեկ։
Տեսականորեն ոչ մի խնդիր չկա, բայց գործնականում կասկածահարույց է այն գաղտնիությունը, որի պայմաններում ԿԲ-ն ներդնում է այս համակարգը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչ որոշման մասին է խոսքը։ ԿԲն երեկ իր կայքում տեղադրհց մի հաղորդագրություն որը պետք է տար մեր հարցերի պատասխանները, սակայն շատ բան անհասկանալի է: Թեման թերևս երկար ժամանակ փակ կմնար, եթե հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը չանդրադառնար այս հարցին։ Ռուսաստանի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցները «Կոմերսանտին» տեղեկացրել են ԿԲ-ի այդ որոշման մասին և մտահոգություններ հայտնել։ «Այսպիսի համակարգը տեսականորեն կարող է սահմանափակել մրցակցությունը շուկայում՝ այդ դեպքում սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով։ Արդյունքում շուկայի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել այդ կանոններին։ Այսպիսի բան չկա դրամական փոխանցամների նույնիսկ շատ ավելի խիստ վերահսկողություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տաջիկստանը ու Ուզբեկստանը»,– այսպիսի կարծիք է հայտնել «Կոմերսանտին» «Անելիք» համակարգի կառավարման խորհրդի անդամ Սերգեյ Սալպանովը։
Եվ ուրեմն, ինչու է ՀՀ կենտրոնական բանկը ցանկանում այսպիսի միասնական համակարգ ստեղծել։ Եթե մինչ օրս այլ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող փոխանցումների ոլորտում խնդիրներ ծագած լինեին, հասկանալի կլիներ ԿԲ-ի պահվածքը։ Բայց մինչ օրս շատ թե քիչ լուրջ խնդիրներ չեն ծագել։ Մարդիկ Ռուսաստանում գումարը հանձնել են «Անելիքին» կամ, ասենք, «Յանիստրիմին», և նրանց հարազատները շատ օպերատիվորեն այդ գումարը ստացել են Հայաստանում։
Շատ վաղուցվանից Հայաստանի իշխանական համակարգում քննարկվում է մասնավոր տրանսֆերտները հարկելու հնարավորությունը։ Դա իրականացնելու համար առաջին անհրաժեշտ քայլը հենց փոխանցումների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելն է: Իսկ դրա համար էլ իր հերթին անհրաժեշտ է ստեղծել այսպիսի միասնական համակարգ։ Չնայած իրավական տեսանկյունից անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են հարկվելու, ասենք, խոպան մեկնած հոր՝ որդուն ուղարկած գումարը, բայց հեռանկարը իրական է: Խնդիրն այն է, որ տարեկան մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է ուղարկվում ահռելի գումար։ 2015 թվականին, օրինակ, այդ գումարը կազմել է 780 միլիարդ դրամ, որը մեր պետբյաջեի մոտ 70 տոկոսն է։ Ու եթե հանկարծ որոշեն այս գումարները հարկել, ասենք, 10 տոկոսով, միայն տրանսֆերտներից բյուջեն կստանա մոտ 80 միլիարդ դրամ։
Աա այսօր ինչ-որ տեղ անհավանական է թվում, սակայն Կենտրոնական բանկի գաղտագողի կայացրած որոշումը հուշում է, որ սա մի մութ նպատակ է հետապնդում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
12:46 21-02-2024
Մի տարի հետո նոր ծանուցում է եկել, 100 հազար դրամ էլ տուգանքը հետը. Մարտունեցին՝ «խոպանչիներին» հարկելու մասին
2183 դիտում
15:28 23-08-2014
Ուկրաինայի նախագահի որդին ուշագնաց է եղել հենց Ուկրաինայի համար արվող աղոթքի ժամանակ. տեսանյութ
2152 դիտում
10:36 21-01-2014
ՄՄ–ին անդամակցելն էլ չփրկեց հայ խոպանչիներին. ՉԻ
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»