Ուկրաինայի նախագահի որդին ուշագնաց է եղել հենց Ուկրաինայի համար արվող աղոթքի ժամանակ. տեսանյութ
Lennta.ru-ի հաղորդմամբ` Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի որդին ուշագնաց է եղել Կիևի Սուրբ Սոֆյայի տաճարում հենց Ուկրաինայի համար արվող աղոթքի ժամանակ:
Ինչպես երևում է տեսանյությում` տղան սկսել է վատ զգալ արարողության ժամանակ, նա մի քնաի անգամ փակել է աշքերը և ապա` ընկել: Նրան բռնել է Ուկրաինայի նախկին նախագահներից Վիկտոր Յուշչենկոն:
Мир 24 հեռուստաընկերության տվյալներով` միջադեպի պատճառը եղել է սրահում տիրող տոթը: Հայտնում են, որ որոշ ժամանակ անց երեխան ուշքի է եկել և վերադարձել տաճար: