1705 դիտում
12:46 21-02-2024
Մի տարի հետո նոր ծանուցում է եկել, 100 հազար դրամ էլ տուգանքը հետը. Մարտունեցին՝ «խոպանչիներին» հարկելու մասին
Մեր գյուղի 90 տոկոսը «խոպանչի» է, բայց 5 հոգու է եկել ծանուցում, որ պետք է եկամտհարկ վճարի: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչներից մեկը:
«Հիմա մնացած խոպանչիները չգիտեն օրենքը, չեն տեղեկացրել: Մենք ծանուցումը անակնկալ ձեւով ստացել ենք, գնացել ենք, մեզ բացատրել են, որ օրենքը սենց է, որ եթե տարվա մեջ 183 օր մնացել ես Հայաստանում, ուրեմն հարկվում ես: Թող օրենքը բոլորի համար դնեն հավասար: Երեք օր առաջ հեռուստատեսությամբ հայտարարում են, որ այսօուհետ խոպանչիները հարկվում են: Բա եթե 3 օր առաջ եք հայտարարում, ո՞նց եք 2022-ից մարդկանց հարկում: Դեռ տույժն էլ հետն է եկել: Մերը 2022 թվից եկել է, ասենք, 130 հազար: Նամակի մեջ գրված է, որ ՌԴ-ում հարկել են 20 տոկոսի 13 տոկոսը, 70 հազար ռուբլին վճարել ենք: Մեկ տարի անցել է, նոր մեզ ծանուցում են ուղարկում, որտեղ արդեն 100 հազար դրամ ավել գումար պետք է վճարենք որպես տուգանք»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ինչի՞ համար են մեզ հարկում: Ռուսաստան մեկնողներին ոչ աշխատանքով են ապահովում, ոչ բժշկական ապահովագրությունով, ոչ մնալու տեղով: Աշխատում ենք ՌԴ-ում, հարկ ենք մուծում ՌԴ-ում, մնացած կոպեկները, որ պետք է այստեղ երեխա պահենք, ապագա զինվոր ու ապագա մայր պահենք, պետք է հարկ ու տուրք տանք ոստիկանություն պահելու համա՞ր: Սրանով հիմա արհեստական խթանում են արտագաղթը, որ մարդիկ էլ հետ չգա՞ն:
Հայաստանի մարզերը մահացած են, գյուղատնտեսությունը մահացած է, արդյունաբերություն չկա, գործարաններ չկան, միակ աշխատանքը արտագնա աշխատանքն է»:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Գնացել 300 հազար փախցնելով ռուսի ունիտազ մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատել եմ, որ հիմա բերեմ տամ իրե՞նց»:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:
Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
09:44 26-07-2016
Խոպանչիներին հարկելու համար արվող հետևողական քայլերը. «Հայկական ժամանակ»
1567 դիտում
13:55 02-09-2020
Անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելու կամ ինքնակամ զավթելու դեպքում տուգանքը 100-200 հազար դրամ է
2362 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
769 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1036 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1303 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ