211652_close_icon
views-count2274 դիտում article-date 09:36 26-07-2016

Զինված խումբը բեռնատարը վերցրել է սպառնալիքների ներքո. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը, ով երկու ամսով կալանավորվել է, ցուցմունք է տվել զինված խմբավորման դեմ և նշել, որ նրանից բեռնատարը վերցրել են սպառնալիքների ներքո։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ նկատելով. - Ըստ Գիչյանը ցուցմունքի՝ խմբի առանձին անդամներ իր մեքենան վերցրել են՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով։ Գիչյանը ցուցմունքում նշել է, որ նա չի ցանկացել նման կերպ հասնել իշխանափոխության, սակայն խմբի հիշատակված անդամները նախ նրան ստիպել են, որ հենց ինքը մեքենան վարի, ապա՝ խլել բանալիները և սպառնացել, որ եթե չտրամադրի մեքենան, վատ բաներ կլինեն ընտանիքի անդամների հետ, իսկ նրան կհռչակեն դավաճան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր