Զինված խումբը բժիշկների է պատանդ վերցրել. Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]հայտնում է.
«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»: