211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:45 03-03-2015

Վարույթն իրականացնողը սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո ստիպել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ

Քաղաքացի Նաիրա Հ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա և վարույթն իրականացնողը սպառնալիքների, հայհոյանքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո ստիպել է իրեն գրել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ։ Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր