Օբամայի կինը հանդես է եկել Հիլարի Քլինթոնին աջակցելու ելույթով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ սպասվելիք նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն:
Ֆիլադելֆիայում կայացած Դեմոկրատական կուսակցության համագումարում նա ասել է. «Ես նրա հետ եմ: Հիլարին իր ողջ կյանքում երբեք չի հանձնվել: Նրա շնորհիվ իմ դուստրերը հիմա ընդունում են փաստը, որ կինը կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ, ինչն ինքնըստինքնյան բնական է»:
Բա բաև քննադատել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա դիմում է, այսպես ասած, ատելության լեզվին: