211652_close_icon
views-count968 դիտում article-date 15:10 26-07-2016

Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածում՝ նախկին զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք՝ 500 քմ, Բուսաբանական այգու տարածքում՝ 2000 քմ, Թումանյան թաղամասի թիվ 170 դպրոցի բակում՝ 1000 քմ, Թումանյան թաղամասի թիվ 12/1 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ 100 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի գերեզմանատանը՝ 1800 քմ, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 2500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Բյուրեղավանի քաղաքային աղբանոցի մոտակայքում՝ 3000 քմ, Կամարիս գյուղի վերջնամասում՝ 3500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց՝ 100 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 տոննա անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր