Մեկ տառասխալի պատճառով «Ռոստովի» ֆուտբոլիստների մեդալները ետ են հավաքել
Ռուսաստանի Ֆուտբոլային միությունը 2015/16 մրցաշրջանում երկրի փոխչեմպիոն դարձած «Ռոստովի» պարգևատրման արարողության համար պատրաստած մեդալները ստիպված է եղել ետ հավաքել` խոտանի պատճառով:
30 մեդալների վրա «Россия» բառում տառասխալ է եղել. «чемпионат России» բառակապակցության փոխարեն գրված է եղել «чемпионат Росиии»: Ընդհանուր առմամբ պատրաստվել է 48 մեդալ, որից միայն 18-ում տառասխալ չի եղել: