211652_close_icon
views-count3666 դիտում article-date 10:55 19-04-2017

Այդ մեդալները, որ կրում եք, դրանց պատասխանատվությունն ունե՞ք. Վերջիհան Զիֆլիօղլու. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պոլսահայ լրագրող և գրող Վերջիհան Զիֆլիօղլուն տարօրինակ է համարում, որ Հայաստանից մշտապես մեդալներ ու պետական պարգևներ են շնորհվում, այդ թվում նաև՝ պոլսահայերին։ «Առավոտի» հետ զրույցում Վերջիհանն ասում է, որ հաճախ է կատակում, թե Հայաստանի քաղաքական դեմքերը գիշերները չեն քնում, որպեսզի առավոտյան որոշած լինեն, թե է՞լ ում է անհրաժեշտ մեդալ բաշխել։ «Ուղղակի զարմանում եմ՝ հասկանո՞ւմ են, թե ինչու են մեդալներ շնորհում և ում են շնորհում։ Մեղալները կարևոր բաներ են, այդքան մեդալ բաժանելն ի՞նչ իմաստ ունի»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը։ Ու քիչ անց էլ հավելում է. «եթե հանկարծ մի օր ինձ մեդալ շնորհեն, անպայման պիտի հրաժարվեմ, որովհետև վարկաբեկություն եմ տեսնում դրանում։ Ընդհանրապես կարծում եմ, որ մեդալին արժանի է Հայաստանի՝ աղքատություն կրող ժողովուրդը։ Պոլսահայերին եմ ասում՝ այդ մեդալները, որ կրում եք, դրանց պատասխանատվությունն ունե՞ք»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր