Ֆլորիդայի գիշերային ակումբում հնչած կրակոցները ահաբեկչություն չեն
Ֆլորիդայի ոստիկանությունը հայտարարել է, որ կրակոցները գիշերային ակումբում ահաբեկչություն չեն։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Ֆլորիդայի գիշերային ակումբներից մեկում կրակողների պատճառով զոհվել է ամենաքիչը երկու մարդ։
CBS News-ի տվյալներով 17 հոգի ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Պատահարի պատճառները դեռևս անհայտ են։