211652_close_icon
views-count9331 դիտում article-date 13:35 31-01-2014

Կրակոցներ Փարաքարի «Էրուս» գիշերային ակումբում. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Մալաթիա բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել են, որ «ձախ ազդրի ներսային և դրսային մակերեսային ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ, պարզել է, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Զեյթունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարաքարի վարչական շրջանում գործող «Էրուս» գիշերային ակումբի մոտից: Ոստիկանները նշված ակումբի մոտ զննությամբ հայտնաբերել և առգրավել են 5,6 մմ տրամաչափի «Տոզ» տիպի հրացանի չկրակված 3 փամփուշտ և 1 կրակված գնդակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 113 և 235 հոդվածների հատկանիշներով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գիշերը նշված ակումբում պարուհիների պատճառով տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Նմանատիպ նյութեր