211652_close_icon
views-count2008 դիտում article-date 19:30 23-07-2016

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիր. երկխոսության հրավեր

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում, բացի ծավալուն ցուցադրական մասից, ծրագրված է բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար: Յուրաքանչյուր նման ցուցահանդեսային միջոցառման բաղկացուցիչ մաս հանդիսացող գործարար ծրագիրը կարևոր նշանակություն ունի մասնակիցների, այցելուների և ոլորտի փորձագետների միջև կապերի հաստատման առումով: Գործարար ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպումները լայն հնարավորություններ են ստեղծում նորարարական տեխնոլոգիաների և առաջավոր փորձի փոխանակման համար: «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: Միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ: Միջոցառմանը, որի կազմակերպիչն է Ծրագրային կոմիտեն, նախատեսված է ինչպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Կանցկացվեն նաև ցուցահանդեսի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ: Համաժողովի մասնակիցների քննարկմանը կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտի` կառավարման ավտոմատ համակարգերի, հաղորդակցման կապի միջոցների և համակարգերի, ռոբոտատեխնիկական սարքավորումների, լազերային տեխնոլոգիաների, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, կիբեռանվտանգության հետ կապված, ինչպես նաև թեմատիկ այլ հարցեր: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության փոխգործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է 2016թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում: Լրացուցիչ տեղեկություններ` «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի պաշտոնական կայքում` [url=http://armhitec.com]www.armhitec.com:[/url]

Նմանատիպ նյութեր