1263 դիտում
21:00 20-07-2016
Հաստատվել է «ArmHiTec-2016» ցուցահանդեսի հայեցակարգը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։ «ArmHiTec-2016» ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 13-15-ին «Erevanexpo» ցուցահանդեսային համալիրում:
Ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, առաջին պլան մղելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։
Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա,թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ զգալի ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու արտահանման ներուժի ամրապնդմանը։
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
19:30 23-07-2016
«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիր. երկխոսության հրավեր
1608 դիտում
16:28 12-10-2016
Երևանում կանցկացվի «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը
Այս բաժնից
748 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա