Անդրե Շյուրլեն ցանկանում է Մխիթարյանի տեղը զբաղեցնել «Բորուսիայում»
Գերմանիայի հավաքականի և «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
25-ամյա խաղացողը Տոմաս Տուխելի թիմում ցանկանում է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին, որը շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Անցած մրցաշրջանում Շյուրլեն Գերմանիայի առաջնությունում` «Վելֆսբուրգի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: