Աշխարհի չեմպիոն Անդրե Շյուրլեն 30 տարեկանում ավարտեց կարիերան
Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրե Շյուրլեն ավարտեց մարզական կարիերան:
«Ցանկանում եմ հայտնել, որ հեռանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից: Իմ և իմ ընտանիքի անունից ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս հրաշալի տարիների մաս են կազմել:
Ձեր աջակցությունն ու սերն իմ հանդեպ անհավանական էին: Դա ավելին էր, քան ես կարող էի ցանկանալ: Այժմ ես պատրաստ եմ բոլոր այն հրաշալի հնարավորություններին, որոնք բացվում են իմ առջև», գրել է Շյուրլեն:
Անդրե Շյուրլեն Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր:
«Չելսիի» կազմում Շյուրլեն դարձել է Անգլիայի չեմպիոն, Դորտմունդի «Բորուսիայի» և «Վոլֆսբուրգի» կազմում՝ Գերմանիայի Գավաթակիր: