211652_close_icon
views-count2488 դիտում article-date 16:00 22-07-2016

ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի. armenpress.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ, տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/854985/mied-y-fransiayi-dem-vtchir-e-kayacrel-harcn-arnchvum-e-naev.html]armenpress.am[/url]-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային: Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, որոնցից մեկն առնչվում է 2012թ. չորսամյա հայ երեխային, ում 18 օր պահել են իր ծնողներից անջատ վարչական պահպանության կենտրոնում: Նույն տարում նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև երկու չեչեն աղջիկ երեխաներ: Մեկ այլ դեպք էլ գրանցվել է չորսամյա ռումինացի երեխայի հետ: Ֆրանսիայի իշխանությունները ստիպված կլինեն որպես բարոյական վնասի փոխհատուցում վնասը կրած ընտանիքներին վճարել 1500-9000 եվրո: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/854985/mied-y-fransiayi-dem-vtchir-e-kayacrel-harcn-arnchvum-e-naev.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր