5045 դիտում
15:01 29-12-2018
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել. երկու դիմումատուներից յուրաքանչյուրը պետությունից կստանա 2400-ական եվրո. Tert.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: [url=https://www.tert.am/am/news/2018/12/29/coe/2885084]Tert.am[/url]-ը ՄԻԵԴ կայքից տեղեկացավ, որ «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):
Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մարտի 4-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
Դիմումատուները ծնվել են, համապատասխանաբար, 1966 թվականին և 1975 թվականին: Նրանք եղբայրներ են և մինչև իրենց դատապարտումը և ազատազրկումն ապրել և իրենց բիզնես-գործունեությունը վարել են Գավառ քաղաքում:
2009 թվականի նոյեմբերի 5-ին Գավառի բնակիչ Հ.Հ.-ն ոստիկանությանը հաղորդել է, որ երեկոյան՝ մոտավորապես ժամը 18:20-ին, Գավառի փողոցներից մեկում մեքենայից ինչ-որ մեկը կրակել է իր մեքենայի վրա, որի հետևանքով նրա որդին՝ Հ.-ն, և նրա ընկերը ստացել են հրազենային վնասվածքներ, և նրանց տարել են հիվանդանոց: Նույն օրը Գավառի քննչական վարչությունը սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու առիթով հարուցել է քրեական գործով վարույթ:
2010 թվականի հոկտեմբերի 26-ի վճռով մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/29/coe/2885084]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
934 դիտում
09:34 18-10-2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով
742 դիտում
16:32 09-04-2024
ՄԻԵԴ-ը Վրաստանի հայցով վճիռ է կայացրել ընդդեմ Ռուսաստանի
Այս բաժնից
847 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
883 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1252 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման