4732 դիտում
09:27 22-07-2016
Ինչու զինյալները գրավեցին հենց ՊՊԾ գունդը․ մեկնաբանում է Ռոբերտ Մելքոնյանը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման ժամանակ Երևանի նախկին փոխոստիկանապետ, նույն գնդի և Արթուրի նախկին հրամանատար ու ընկեր Ռոբերտ Մելքոնյանն այս խոսքերով ներկայացրեց իր զոհված ընկերոջը. «Արթուրի մասին կարելի է երկար խոսել և միայն դրական բնորոշումներ տալ. արտակարգ անձնավորություն, լավ ոստիկան, նվիրված ընկեր, արցախյան ազատամարտին նվիրված մասնակից: Եղել է իմ տեղակալը գնդի հրամանատար եղած ժամանակ»:
Եվ, անդրադառնալով բուն այդ հարձակմանը, մեր զրուցակիցը այս կարծիքը հայտնեց.
- Ես միանշանակ դատապարտում եմ իրենց արարքը: Դա քաղաքական պայքարի ճանապարհ չէ, դրանով ապացուցեցին, որ իրենք քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեն: Եթե նրանք փորձում էին իշխանափոխության հասնել, ինչպես իրենք են ասում, ապա դրա համար կան քաղաքական պայքարի լուրջ միջոցներ: Սակայն զինված ոստիկանական ստորաբաժանումը գրավելով և սպային իր պարտականությունների կատարման ընթացքում զոհ տալով` ոչ մի բանի չեն կարող հասնել: Ես դատապարտում նման արարքը և գտնում եմ տվյալ պարագայում միակ ելքը զենքը հանձնելը և իրավապահներին հանձնվելն է: Այլ հանգուցալուծում այս իրավիճակում ես չեմ տեսնում ու, կարծում եմ, որ նրանք, ի վերջո, կգիտակցեն, սթափ կգտնվեն և կտեսնեն, որ այլ ճանապարհ չկա:
[b]– Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց ՊՊԾ գունդը գրավեցին:[/b]
– Ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատար և, ըստ իս, նրանք գրավեցին ՊՊԾ գունդը, քանի որ դա հենց այն ստորաբաժանումն է, որը մշտապես քաղաքական տարբեր իրավիճակներում կանգնած է ծայրահեղական ուժերի դիմաց և հասարակական կարգի պահպանություն է իրականացնում: Կարծում եմ, հենց սա է պատճառը, որ նրանք գրավեցին հենց ՊՊԾ գունդը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
31193 դիտում
18:48 30-07-2016
Ոստիկանությունը հարցազրույց է հրապարակել ՊՊԾ գունդը գրաված խմբի վիրավոր անդամի հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
3197 դիտում
17:52 19-09-2016
ՊՊԾ գունդը զավթած 31 զինյալներին օժանդակել են ևս 18 անձինք, որոնցից 15-ը կալանավորված են. ՀՔԾ
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»