211652_close_icon
views-count1506 դիտում article-date 13:01 01-02-2014

Կյանքից հեռացել է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը

Փետրվարի 1-ի առավոտյան 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսպանացի հանրահայտ մարզիչ Լուիս Արագոնեսը: հենց Արագոնեսի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը 2008 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մասնագետը իր կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել «Ատլետիկո»-ի, «Բարսելոնա»-ի, «Բետիս»-ի, «Էսպանյոլ»-ի, «Սևիլիա»-ի,, «Վալենսիա»-ի, «Օվիդեո»-ի, «Մալյորկա»-ի և «Ֆեներբախչե»-ի հետ: Արագոնեսը իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը անցկացրել է «Ատլետիկո»-ում: Նա մադրիդցիների գույները պաշտպանել է 1964-1974 թթ և այդ ընթացքում անցկացրած 372 խաղում խփել է 172 գոլ:

Նմանատիպ նյութեր