211652_close_icon
views-count4233 դիտում article-date 09:54 21-07-2016

ԱԱԾ քննիչները նոր միջնորդություն են ներկայացրել Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, և գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է ևս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր