211652_close_icon
views-count1948 դիտում article-date 09:44 03-03-2016

Նորքում հայտնաբերված «հանցավոր» խմբի քրգործի քննիչները բանավոր զրուցում են ազատամարտիկների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը մի առ ժամանակ «դադարեցվել» է: Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին և իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաև ուղղորդի: «Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝ շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել` առանց պաշտոնական ծանուցման: Այլ կերպ ասած՝ քննիչները բոլորի հետ զրուցել են` պարզելու, թե արդյոք «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել է, ինչ է զրուցել: Նրանց թվում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր