Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորվածներին առաջին անգամ թույլատրել են տեսակցել հարազատների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված անձանց օրերս թույլատրել են առաջին անգամ տեսակցել իրենց հարազատների հետ։ Ըստ էության, նշված խմբի անդամները, որոնք շուրջ 8 ամիս է՝ կալանավորված են, մինչ այս հնարավորություն չեն ունեցել տեսնել իրենց հարազատներին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա մեկ ամսում այս գործով անցնող անձանցից մի քանիսի մասով հնարավոր է՝ մաս անջատվի և ուղարկվի դատարան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]