Հենրիխ Մխիթարյան. Բարևներ Շանհայից
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին ժամանել է Չինաստան, որտեղ նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում մի շարք հանդիպումներ են անցկացվելու:
Այսօր թիմը մարզում է անցկացրել, իսկ Մխիթարյանը մարզման լուսանկարներից մեկը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում` հետևյալ գրառմամբ. «Ողջույն Շանհայից, այսօրվա մարզումներից»:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպում է անցկացնելու նաև Մխիթարյանի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ: