Գվարդիոլայի աշխատավարձը «Մանչեսթեր Սիթիում» 3 մլն ֆունտով պակաս կլինի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է աշխատավարձի նվազեցմանը` «քաղաքաբնակների» թիմը գլխավորելու համար:
Իսպանացի մասնագետը «Բավարիայում» վաստակում էր տարեկան 15 մլն ֆունտ, իսկ «Սիթիում»` 12 մլն, սակայն Գվարդիոլայի պայմանագրում նախատեսված են նաև տարբեր տեսակի պարգևավճարներ:
Մասնավորապես, Չեմպիոնների Լիգայում հաղթելու դեպքում Գվարդիոլան կվաստակի ևս 1 մլն ֆունտ: Նույնը վերաբերում է նաև Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում: