Խոսեպ Գվարդիոլա. Քանի դեռ Սելյուկը ներողություն չի խնդրել, Յայա Տուրեն չի խաղա «Մանչեսթեր Սիթիում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկին, որը խիստ բացասաբար էր արտահայտվել Գվարդիոլայի հասցեին:
«Ինձ համար ծանր էր, երբ Տուրեին չհայտավորեցի Չեմպիոնների լիգայում: Ես ճանաչում եմ Յայային, նա լավ տղա է:
Սակայն նրա գործակալի խոսքերից հետո Յայան խաղից դուրս մնաց, քանի դեռ Դմիտրի Սելյուկը հրապարակավ ներողություն չի խնդրել ինձանից, թիմից, խաղացողներից:
Նոր դրանից հետո Յայա Տուրեն կաշխատի ընդհանուր խմբում, նա ԱՊԼ-ում խաղալու հնարավորություն կունենա: Եթե ամեն մի գործակալ, որի հաճախորդը պարբերաբար չի խաղում, անընդհատ շաղակրատի մամուլով, ես դրա հետ հաշտվողը չեմ:
Քանի դեռ ներողություն չի խնդրել, Յայան չի խաղա: Նա ոչ մի շանս չի ունենա», ասել է Գվարդիոլան: