Հայտնի են դարձել Խոսեպ Գվարդիոլայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/01/75992/]կնքված[/url] 3-ամյա պայմանագրի որոշ մանրամասներ:
The Times-ը հայտնում է, որ պայմանագրի համաձայն, իսպանացի մարզիչը անգլիական ակումբում կվաստակի տարեկան 20 մլն եվրո, ինչը Գվարդիոլային կդարձնի աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչը:
Բացի այդ, հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Գվարդիոլային որևէ առաջարկ չէր արել, քանի որ տեղյակ է եղել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանավորվածության մասին:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կգլխավորի ամռանը` այդ պաշտոնում փոխարինելով Մանուել Պելեգրինիին: