ԵԱՀԿ-ն հետաձգել է Արցախի հարցով հանդիպումները Թուրքիայում. Ջ. Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումները, որոնք պետք է կայանային Թուրքիայում, հետաձգվել են, Ria Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն Բաքվում տված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հուլիսի 18-ին համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական կողմին կիրազեկեն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:
«Այս պահին հետագա հանդիպման ժամկետն ենք քննարկում»,-ասել է Ուորլիքը: