Մոսկվայում ԼՂ հարցով անցկացված խորհրդակցություններն արդյունավետ են եղել. Ջեյմս Ուորլիք
                        Մոսկվայում ԼՂ հիմնախնդրի հարցով անցկացված խորհրդակցությունները բավականին արդյունավետ և օգտակար եղան: Նման գրառում  է արել Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ աշխատանքներ են տանում՝ հանուն խաղաղության վերականգնման:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իսկ մարտի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

