211652_close_icon
views-count1577 դիտում article-date 16:59 16-12-2021

«Բրենտֆորդի» մարզիչը առաջարկել է հետաձգել ԱՊԼ-ի բոլոր հանդիպումները՝ օմիկրոն-շտամի պատճառով

«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը առաջարկել է հետաձգել ԱՊԼ-ի 18-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք պետք է կայանան այս շաբաթ:
 
Ավելի վաղ թիմի հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեղարկվել էր մանկունյանցիների մոտ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
 
«Մենք կարծում ենք, որ պետք է հետաձգել ԱՊԼ-ի տուրի բոլոր հանդիպումները: ԱՊԼ-ի բոլոր ակումբներում վարակվածների թիվը խիստ մեծ է, բոլորը խնդիրներ ունեն:
 
Եթե ԱՊԼ-ի, ինչպես նաև Լիգայի Գավաթի առաջիկա հանդիպումները հետաձգվեն, նվազագույնը մի շաբաթ մաքուր կլինի, ինչը հնարավորություն կտա կտրել վարակի շղթան:
 
Մենք ցանկանում ենք խաղալ, կարևոր է, որ ֆուտբոլը շարունակվի:
 
Այդ օմիկրոն-շտամը աշխարհով մեկ տարածվում է անտառային հրդեհի պես և ես կարծում եմ, որ պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանվելու համար», ասել է մարզիչը:

Նմանատիպ նյութեր