211652_close_icon

Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ՄԽ հանդիպումները թուրքական ղեկավարության հետ կարող են կայանալ միայն այն հարթության մեջ, որ զսպվի այս երկրի բացասական դերը. Դ. Բաբայան

views-count11209 դիտում article-date 16:13 05-08-2016
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը այն կարծիքին չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումները ավտոմատ նշանակում են, որ Թուրքիան կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց. «Թուրքիան անկողմնակալ չէ: Ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ընտանիք են: Կան այլ օրինակներ ևս, բայց քանի որ Թուրքիան ունի Ադրբեջանի վրա ազդեցություն և այդ ազդեցությունը 100 տոկոսով բացասական հետք է թողնում հակամարտության կարգավորման վրա, և, առհասարակ, թուրքական գործոնը միշտ էլ տարածաշրջանում բերում է զանազան բարդությունների: Ուստի այդ հանդիպումները կարող են տեղի ունենալ միայն այն ձևաչափով, որ Թուրքիայի այդ բացասական ազդեցությունն ու դերը զսպվի: Հատկապես հիմա, երբ Թուրքիայի տեղաշարժեր են լինում Թուրքիա-Արևմուտք այդ հարաբերություններում: Այս այցելությունները կարևոր են միայն այս հարթության վրա»: Ըստ Դավիթ Բաբայանի` որևէ այլ մոտեցում ԼՂ բանակցային գործընթացում և Թուրքիայում պարզապես անհնարին է, թեկուզև այն պատճառով, որ ըստ Ստեփանակերտի` դրանով բանակցային գործըթնացը պարզապես կարող է տապալվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր