Թուրքիայում արգելափակել են WiKiLeaks-ը՝ Էրդողանի կուսակցության 290 հազարից ավելի էլ.նամակների հրապարակումից հետո
Այն բանից հետո, երբ WiKiLeaks-ը հրապարակեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության էլեկտրոնային մի քանի հարյուր հազարի հասնող նամակներ, հաղորդում է lenta.ru-ն:
Ընդհանուր հաշվով՝ WikiLeaks-ը հրապարակել էր 294.548 էլեկտրոնային հաղորդագրություն: Դրանից հետո թուրքական իշխանությունների հրամանով երկրի ողջ տարածքում արգելափակվեց կազմակերպության կայքը:
Հաղորդագրությունները վերցվել են akparti.org.tr սերվերից, որը ինտերնետում կուսակցության հիմնական դոմենն է ինտերնետում:
Նշվում է, որ այդ դոմենը հիմնականում ծառայում էր միջազգային գործերով նամակագրության համար, այլ ոչ «առավել զգայուն ներքին գործերի»:
Նյութերը ստացվել են Թուրքիայում հեղաշրջման փորձից 1 շաբաթ առաջ: Դրանք ծրագրված էր տեղադրել համացանցում ավելի ուշ, սակայն ավելի շուտ հրապարակվեցին թուրքական իշխանությունների կողմից երկրում «զտման գործընթաց» իրականացնելու հետ կապված: