211652_close_icon

WikiLeaks-ը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախընտրական քարոզարշավի վերաբերյալ 20.000-ից ավելի նամակ է հրապարակել

views-count4163 դիտում article-date 16:26 31-07-2017
WikiLeaks-ի կայքում են հայտնվել ավելի քան 21 հազար էլեկտրոնային նամակներ, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նախընտրական շտաբի գործունեությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակվել է 2009 թվականի մարտի 20-ից մինչև 2017 թվականի ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում գրված կարևոր 21075 նամակ։ Մակրոնի նամակագրության արտահոսքի մասին WikiLeaks-ը հայտնել էր դեռ այս տարվա մայիս ամսին։

Նմանատիպ նյութեր