211652_close_icon
views-count14534 դիտում article-date 10:13 20-07-2016

Քանի աշխատակից ունի ոստիկանությունը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008 թ. մինչ օրս ոստիկանության ֆինանսավորումը աճել է 1.9 անգամ. եթե 2008 թվականին ոստիկանությունը պետական բյուջեից հատկացվել էր ընդամենը 20.4 միլիարդ դրամ, ապա 2015 թվականին պետբյուջեից ոստիկանության փաստացի ֆինանսավորումը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ։ Ոստիկանության բարեփոխման հիմնական ցուցանիշը պետք է լինի հանցագործությունների թվի նվազումը։ Իսկ ի՞նչ է եղել նույն այդ տարիների ընթացքում։ 2008 թվականին Հայաստանում արձանագրվել է 9 հազար 271 հանցագործություն։ 2015 թվականին այդ թիվը արդեն հասել է 17 հազարի։ Այսինքն, նշված ընթացքում հանցագործությունների թիվը աճել է 1.8 անգամ։ Քանի աշխատակից ունի մեր ոստիկանությունը գաղտնիք է պահվում։ Թե ինչու, մինչ օրս ոչ ոք դրան տրամաբանական պատասխան չի տվել։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները հրապարակում են այդ թիվը, և Միացյալ ազգերի կազմակերպությունն էլ վարում ու հրապարակում է իր վիճակագրությունը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը բնակչություն/ոստիկան հարաբերակցությամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը, եթե ոչ առաջինը։ Այսինքն ոստիկանների թիվը շատ մեծ է, չափազանց մեծ։ Սակայն դա ամենևին չի նպաստում Հայաստանում հանցավորության նվազմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր