211652_close_icon

Կոմիտեն ԱԳՆ աշխատակից է կալանավորել. ի՞նչ կապ ունի դեպքի հետ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

views-count1540 դիտում article-date 21:09 02-10-2025
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի նախկին աշխատակից Երջանիկ Ումրշատյանը կալանավորվել է: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, «Ավա թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակից Նունե Սոֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով ։

2024 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակել էինք, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:

Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ: Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ: Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր