18847 դիտում
10:16 22-03-2018
Մաքսայինի աշխատակից Աստղիկ Միրոյանը ունի 67 միլիոն դրամ, 2 բնակարան, 1 շինություն, TOYOTA RAV. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն–վարչության մաքսային ձևակերպումների բաժնի պետ Աստղիկ Միրոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Միրոյանը հայտարարագրել է «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա և երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ շինություն, որի դիմաց հայտարարագրում գրված է՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառույցները:
Պաշտոնը ստանձնելու պահին Միրոյանն ունեցել է 67 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 1 միլիոն 533 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»